Վարշավայում Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ մամուլի ասուլիս է կայացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի կաթոլիկ տեղեկատվական գործակալության մամուլի սրահում մարտի 13-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսի բանախոսներն են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի պատգամավոր, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխտը: Ասուլիսը վարել է կաթոլիկ տեղեկատվական գործակալության պատասխանատու Քրիշտոֆ Թոմաշիկը:

Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խորհրդին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին: Դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` 2005թ. Սեյմի հատուկ բանաձևով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ:

Սենատոր Լուկաշ Աբգարովիչը նույնպես իր ելույթում անդրադարձել է 2005թ. Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընդունման բանաձևին՝ կարևորելով դրա նշանակությունը պատմական արդարության վերականգնման և այդ հարցում Լեհաստանի մասնակցության առումով:

Լեհաստանի Հանրապետության կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը և Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխտն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:

Ասուլիսից հետո դեսպան Ղազարյանը հարցազրույցներ է տվել Լեհաստանի Հանրային ռադիոյին և լեհական հեղինակավոր «Ռեչպոսպոլիտա» թերթին:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա