Սիրիական հակամարտությունն արտացոլեց Մերձավոր Արևելքում ուժերի իրական բաշխումը. արաբագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտությունը արտացոլեց Մերձավոր Արևելքում ուժերի իրական բաշխումը: «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրական ուժերի բաշխումը ոչ մի կերպ չի համընկնում երկրների գծված սահմանների հետ: Այժմ այդ երկու իրականությունների բախումը տեղի է ունենում նաև Սիրիայում, և ճգնաժամը կտևի այնքան, մինչև տեղում չգնահատվեն ուժային իրական հարաբերությունները,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մարտի 16-ին կայացած հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Ասուլիսին մասնակից մեկ այլ արաբագետ` Սարգիս Գրիգորյանն, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հետևանքներին` նշեց. «Սիրիական հակամարտությունն ի հայտ բերեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի պատճառով տարածաշրջանում արձանագրվեց ծայրահեղական միտումների աճ, տարածաշրջանում ավելի են սրվում էթնոդավանաբանական հակասությունները, խաթարված է քրիստոնյաների անվտանգությունը, բացի այդ, ոչնչացվում են պատմամշակութային հուշարձանները»,- շեշտեց նա:

Նա հավելեց նաև, որ Սիրիական հակամարտության հետ կապված մյուս կարևոր գործոնը քրդերի ակտիվացումն է, ինչն ուղղված էքրդական առանձին շրջանակների` քրդական պետականությունստեղծելու ցանկության իրագործմանը:

Արաբագետները միակարծիք են, որ Արևմուտքը և Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են համագործակցության եզրեր փնտրել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: «Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, ինչը Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հույս է ներշնչում»,- նկատեց Սարգիս Գրիգորյանը և հավելեց, որ Սիրիայի տարածքի 60 տոկոսը վերահսկում է Սիրիայի կառավարությունը, 35 տոկոսը`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, զգալի տարածքներ վերահսկում են քրդական ուժերը և մի մասն էլ` սիրիական ընդդիմադիր այլ ուժեր:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Սիրիական հակամարտության սկզբից(2010թվական) ի վեր Սիրիայում սպանվել է ավելի քան 200.000 մարդ, մոտ 3 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը, կյանքի միջին տևողությունը կրճատվել է 21 տարով: Բացի այդ` տեղահանվել է մոտ 2 միլիոն երեխա, ընդ որում` նրանցից 800.000-ը ծնողազուրկ են դարձել:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի