Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/7. Խուլիո Կորտասարից մինչև Աստրիդ Լինդգրեն

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/7. Խուլիո Կորտասարից մինչև Աստրիդ Լինդգրեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Խուլիո Կորտասար, «Այստեղ և հիմա»

Խուլիո Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ՝ ըստ թեմատիկ ընդհանրության: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության (1976-1983) և առհասարակ բռնության հանդեպ: «Այստեղ և հիմա» շարքի 9 պատմվածքներն արտահայտում են հեղինակի վրդովմունքը բռնության և խորին համակրանքը դրա դեմ ընդվզող անհատների հանդեպ: Իսպաներենից թարգմանեց՝ Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Աստրիդ Լինդգրեն, «Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին»

Գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինգրենի (1907-2002) «Ապերիկն ու Տանիքի Կառլսոնը», «Տանիքի Կառլսոնը վերադառնում է» և «Տանիքի Կառլսոնը հայտնվում է նորից» վիպակները: Շվեդերենից թարգմանեց՝ Աշխեն Բախչինյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում