“Don’t deny” երգում քաղաքական երանգ փնտրելը երեւակայություն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցության բոլոր տարիներին ներկայացել է լրջորեն եւ ամենայն պատասխանատվությամբ, ինչպես նաեւ հարգելով մրցույթի բոլոր օրենքները: Այս սկզբունքով է մշտապես Հայաստանը մասնակցել «Եվրատեսիլ»-ին, մոտեցումն անփոփոխ է նաեւ այս տարի: Մրցույթում Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը` “Don’t deny” երգով, որը համամարդկային արժեքների մասին է: Երգի ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

«Մեզ զարմացնում է այն հանգամանքը, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ փորձում են քաղաքականցնել երգը, խանգարել մեր մասնակցությանը, խաղալ մեր անվան հետ: Մենք չենք ընդունում նման աշխատաոճը, փաստերի աղավաղումը եւ ակնկալում Ձեր աջակցությունը ճշտված տեղեկատվության տարածման հարցում, ինչպես նաեւ չճշտված ինֆորմացիայի չտարածման գործում: «Եվրատեսիլ»-ը քաղաքական ամբիոն չէ, այլ յուրատիպ մշակութային հարթակ, որտեղ «կամուրջներ են կառուցվում» պետությունների, մշակույթների, ավանդույթների եւ արտիստների միջեւ: Մենք անընդունելի ենք համարում համաեվրոպական երգի տոնի հարթակում քաղաքական որեւէ հարցի որեւէ տիպի շահարկումը: Եվրատեսիլը մինչեւ այսօր մեծ ճանաչում ունի, 60 տարեկան է ու երազանք է շատ ու շատ երգիչների համար առաջին հերթին իր կանոնների շնորհիվ: Իսկ այդ կանոնների տակ ստորագրում է մասնակից երկիրը: Ուստի ոչ մի երկիր չի կարող քաղաքական, կոմերցիոն եւ մրցույթի վարկանիշը ոտնահարող որեւէ երգ ու բեմադրություն առաջարկել: Մենք նորից ենք պնդում, որ “Don’t deny” երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երեւակայություն է կամ ուղղորդված ցանկություն քաղաքական երանգներ հաղորդել դրան: Հորդորում ենք մեդիաներին զերծ մնալ ավելորդ քաղաքական շահարկումներից, փաստերը աղավաղելուց, մրցույթի կանոնները կասկածի տակ դնելուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:

«Եվրատեսիլ- 2015»-ին Հայաստանը կներկայանա “Genealogy” խմբով, որի ստեղծման գաղափարը մեզ ոգեշնչել է մրցույթի այս տարվա նշանաբանը: Հայաստանը մասնակցության այս ձեւաչափով կամուրջ է կառուցել անցյալի ու ներկայի, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջեւ:

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել