Երեմ Սարգսյանն արդյունավետ է գնահատել ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը արդյունավետ է գնահատել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումը: «ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած քննարկումը տևել է մոտ 2,5 ժամ, որի ընթացքում քննարկել ենք բազմաթիվ հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քրեական գործի վերաբերյալ նոր փաստերի և հանգամանքների ի հայտ գալուն պես մենք կրկին կհանդիպենք Գևորգ Կոստանյանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել է Վալերի Պերմյակովի քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդիրը: «Մենք գլխավոր դատախազին ներկայացրել ենք մեր առաջարկությունները, իսկ Գևորգ Կոստանյանը` դատախազության կատարած քայլերը այդ խնդրի ուղղությամբ»,- շեշտեց Սարգսյանը և հավելեց, որ իրենք քննարկել են նաև Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման մասին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված միջպետական համաձայնագրի դրույթները, քանի որ դրանք միանշանակ չեն կարգավորում վարույթի փոխանցման հետ կապված իրավիճակը:

Անդրադառնալով Վալերի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ հարուցելու իր միջնորդություն հետաձգելու խնդրին` Երեմ Սարգսյանը նկատեց. «Մեզ որոշակի նոր տեղեկություններ հայտնեցին և այդ համատեքստում քննարկեցինք վերը նշված խնդիրը: Մենք հայտնել ենք նաև մի շարք տեղեկություններ, որոնք հետաքրքրեցին Գևորգ Կոստանյանին, և նա խոստացել է, որ դրանք անպայման հաշվի կառնվեն»,-պարզաբանեց Երեմ Սարգսյանը` հավելելով, որ իրենք քննարկել են նաև հայկական և ռուսականքրեական գործերի առկայության պայմաններում քրեական գործի քննության արդյունավետության հետ կապված որոշակի հարցեր:

Ավելի վաղ` Ավետիսյանների իրավահաջորդները հանդիպման խնդրանքով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Սակայն հետագայում նրանք որոշել էին, թեարդյունավետ իրավական քննարկման տեսանկյունից ճիշտ կլինի, որայդ հանդիպմանը գնան իրենց ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանը, Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի