Անակարան դժգոհում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ պարունակող ԵԽ զեկույցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարային դժգոհություն է պատճառել այն, որ Եվրախորհրդարանը մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույցում կոչ է արել ԵՄ անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է այս հարցին:

ԱԳՆ խոսնակը զեկույցում տեղ գտած արտահայտությունները «խնդրահարույց» է անվանել և նշել, որ իրենք խստորեն քննադատում են այն: Բիլգիչը կարծիք է հայտնել, որ նման քայլերը «լուրջ վնաս են հասցնում Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև բարդացնում են պագայում հայերի և թուրքերի` սեփական ապագան միասին կառուցելու հնարավորությունը»:

Նա հիշեցրել է 1987 թվականին ԵԽ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծումը» խորագրով որոշումը` հավելելով, որ այստեղ ևս երևացել է կառույցի միակողմանի դիրքորոշումը: «Փորձը ցույց է տվել, որ նման քայլերը թուրք-հայկական բարեկամությանը չեն ծառայում»,- ասել է Բիլգիչը: Նա հայտնել է, որ իրենք ակնկալում են Եվրոպայի իրենց բարեկամներից «ավելի չխորացնել խնդիրը և դրա լուծմանն ուղղված կառուցողական քայլեր ձեռնարկել»:

Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին` մասնավորապես, հատվածը, որով այն«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:

Հայերեն Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը