Պադովայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 11-12-ը Պադովայի համալսարանի կենտրոնական դահլիճում կայացել է «Հայոց ցեղասպանություն. 1915-2015. Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը» խորագրով միջազգային գիտաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Պադովայի համալսարանի հովանու ներքո կայացած գիտաժողովը կազմակերպել էին Շոայի և զանգվածային սպանությունների ուսումնասիրությունների խումբը և Պադովայի համալսարանի քաղաքական գիտությունների, իրավունքի և միջազգային ուսումնասիրությունների դեպարտամենտը՝ Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ: Գիտաժողովի կազմակերպմանը մասնակցել էին նաև Պադովայի քաղաքապետարանը, «Nairi Onlus» ասոցիացիան, «Glass House» մշակութային ասոցիացիան, Իտալիայի հայերի միությունը, Պադովայի հրեական համայնքը և «Աշխարհի առաքյալների այգի» կազմակերպությունը:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Պադովայի համալսարանի ռեկտոր Ջուզեպպե Զաքարիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, համալսարանի քաղաքական գիտությունների, իրավունքի և միջազգային ուսումնասիրությունների դեպարտամենտի տնօրեն Անտոնիո Վարսորին, Պադովայի քաղաքապետարանի մշակույթի հարցերով պատասխանատու Ֆլավիո Ռոդեկիերոն:

Բանախոսների թվում էին Սորբոնի համալսարանի դասախոս Իվ Տերնոնը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Ստամբուլի «Սաբանչի» համալսարանի դասախոս Հալիլ Բերկթայը, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մարչելլո Ֆլորեսը և Միլանի, Նյու Յորքի, Պադովայի, Վենետիկի, Համբուրգի և այլ քաղաքների համալսարանների ու հետազոտական կենտրոնների շուրջ երկու տասնյակ դասախոսներ և փորձագետներ:

Դեսպան Ղազարյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանի կողմից ոգեկոչվելու է չորս հիմնական ուղղություններով` հարգանքի տուրքի մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին և զոհերի սրբադասման արարողություն Հայ Առաքելական եկեղեցու կողմից, հայ ժողովրդի երախտագիտութունը բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանության ծանր օրերին աջակցել են հայերին, աջակցություն նոր ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, ցեղասպանությունը վերապրած և անկախ պետականությունը վերականգնած հայ ժողովրդի վերածնունդ:

Դեսպանը նաև անդրադարձել է արևմտահայ մի շարք մտավորականների՝ Պադովայի համալսարանի շրջանավարտ լինելու փաստին՝ նկատելով, որ նրանց մի մասը զոհ գնաց Ցեղասպանությանը:

Գիտաժողովի ընթացքում բանախոսները խոսել են Հայոց ցեղասպանության սոցիալական, քաղաքական, իրավական և կրոնական ասպեկտների, թուրքական ազգայնականության և ժխտողականության, Ցեղասպանության կոնվենցիայի և թեմային առնչվող այլ հարցերի մասին:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա