Իրավունք

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ու փաստաբանները մասնակցել են դատակենսաբանական փորձաքննությանը

1 րոպեի ընթերցում

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ու փաստաբանները մասնակցել են դատակենսաբանական փորձաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր` մարտի 13-ին, ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանք հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։

Տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։

Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում