Քաղաքականություն

Բուենոս Այրեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել

1 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, որտեղ շեշտվում է, որ նախորդ դարասկզբին մեկ ու կես միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը բանաձեւում շեշտվում է, որ ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Քաղաքային խորհրդի ընդունած բանաձեւում նաեւ ասվում է, որ խորհուրդն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` ի նշան համերաշխության եւ հարգանքի Ցեղասպանության նահատակների եւ նրանց սերունդների:

«Այդ միջոցառումները ոչ միայն հիշատակի արարողություններ են, այլեւ դրանցով պետք է հարգվեն նրանց սերունդներն ու պետք է դատապարտվի մարդկության դեմ հանցագործությունը: Պատմական արդարությունը վեր հանվի»,- ասված է բանաձեւում:

« Տարիներ շարունակ Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ այդ հարցի առնչությամբ մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Հարավային ամերիկայի հանձնախմբի նախագահ Կարոլինա Կարագյոզյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում