Տնտեսություն

Հյուրանոցները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ ժամանող այցելուների ընդունմանը

2 րոպեի ընթերցում

Հյուրանոցները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ ժամանող այցելուների ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուրանոցները և հյուրանոցային ծառայություններ մատուցող տների քանակը բավարար է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում հյուրնկալվելիք այցելուների պատշաճ ընդունման համար: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության պետ վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Կայանալիք միջոցառումներին ընդառաջ բոլոր նախարարությունները և մասնավոր հատվածի մեր գործընընկերները պատրաստակամորեն համագործակցում են միջոցառումների պատշաճ կազմակերպման համար: Սա համազգային և համամարդկային միջոցառում է: Բնականաբար կունենանք բազմաթիվ հյուրեր և մենք պետք է անենք ամենը, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով ընդունելւ մեր հյուրերին», - նկատեց Մեխակ Ապրեսյանը:

Վարչության պետը միջոցառումներին ընդառաջ կատարվող աշխատանքների շարքում բարձր գնահատեց երեկ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցած` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի աշխատանքային հանդիպումը զբոսաշրջային օպերատորների ու զբոսավարների հետ, որի ընթացքում քննարկվել են ծրագրված միջոցառումները:

Մեխակ Ապրեսյանի տվյալներով` Հայաստանում այս պահին գործում է 330-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից 60%-ը գտնվում է հանրապետության մարզերում: Դրաքն ընդհանուր առմամբ ունեն շուրջ 10 հազար համար: Սրանց թվում չեն ներառված զբոսաշրջային տները, որոնք հանրապետությունում 200-ից ավելի են, և վարձով տրվող տները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում