Պերմյակովի գործով փորձաքննությունների արդյունքում պարզվել են մի շարք կարևոր հանգամանքներ. Երեմ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզվել են մի շարք կարևոր հանգամանքներ: «Ավետիսյանների իրավահաջորդները մասնակցել են դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններին: Այդ ընթացքում` մենք պարզել ենք մեզ համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, սակայն այդ տեղեկությունները նախնական են և միայն վերջնական եզրակացությունը ստանալուց հետո կկարողանանք անդրադառնալ այդ հարցերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում`այս մասին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդներիշահերի պաշտպանԵրեմՍարգսյանը :

Նա հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեն բավարարել է նաև դեպքի վայրում մի շարք քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու իր միջնորդությունը: «Ինձ արդեն տեղեկացրել են, որ մի շարք ուսումնասիրություններ արդեն կատարվել են, մի մասն էլ` կատարման փուլում են»,-ընդգծեց Երեմ Սարգսյանը`նշելով, որ վերը նշված ուսումնասիրությունների վերջնական արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու մասով միջնորդության քննարկումը հետաձգվել է, քանի որ քրեական գործի քննության այս փուլում իրենք չունեն նման իրավասություն: «Մենք քրեական գործի քննության այս փուլում որևէ արդյունք իմանալու իրավունք չունենք, միայն կոնկրետ գործողություն իրականացնելու միջնորդություն կարող ենք ներկայացնել»,-պարզաբանեց նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն Русский

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ