Շոու բիզնես

Պոլինա Գագարինան կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

2 րոպեի ընթերցում

Պոլինա Գագարինան կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում անցկացվելիք հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Պալինա Գագարինան` «A million voices» երգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երգչուհու պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն նշել է, որ ռուսաստանյան ներկայացուցչի երգը լինելու է «խաղաղության ուղերձ»: «Վստահ եմ, որ Պոլինան ավելի քան արժանի է ներկայացնելու Ռուսաստանը երգի հայտնի մրցույթում: Նա կատարելու է խաղաղությանը նվիրված երգ: Ներկայումս ընթանում են համարի պատրաստման աշխատանքները: Երգչուհին ելույթ է ունենալու ռոմանտիկ կերպարով»,- ասել է Մելաձեն:

Նա ընդգծել է, որ երգչուհու ընտրությունը պայմանավորված չէ նրա հանրաճանաչ ազգանվամբ: «Այսօրվա դրությամբ` Պոլինան ռուսատանյան լավագույն վոկալիստներից է: Նա ունի փորձ, ձայնային և արտաքին համապատասխան տվյալներ»,- նշել է երգչուհու պրոդյուսերը:

Պոլինա Գագարինան ռուսական «Ֆաբրիկա զվյոզդ-2» մրցույթի հաղթողն է: Նա արդեն թողարկել է երկու ձայնասկավառակ, իսկ ներկայում աշխատում է երրորդ ձայնասկավառակի ստեղծման վրա:

Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ» մրցույթը կկայանա Վիեննայում 2015թ. մայիսի 19-23-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում