Նյու Յորքի Թայմս Սքուեյր հրապարակում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Թայմս Սքուեյր հրապարակում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն կկայանա Նյու Յորքի Թայմս Սքուեյր հրապարակում, 2015 թվականի ապրիլի 26-ին, ԱՄՆ ժամանակով ժամը 13:45-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մասիս փոստ»-ը, ամեն տարի կազմակերպվող այս պատմական իրադարձությունը հարգանքի տուրք է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության բնաջնջած 1.5 միլիոն հայերի և դրան հաջորդած ցեղասպանությունների զոհերի հիշատակին:

Մինչ այդ` ժամը 10-ին Սուրբ Պատարագ կմատուցվի Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Ծիսակարգն կանցկացնի Խաժակ արքեպիսկոպոսՊարսամյանը, իսկ Օշական արքեպիսկոպոսՉոլոյանը քարոզ կկարդա: Թայմս Սքուեյր հրապարակում ելույթ կունենան քաղաքական, լրատվական և գիտական ​​ոլորտների ներկայացուցիչներ: Կատարումներով հանդես կգան ամերիկահայ երաժիշտ Սեբու Սիմոնյանը, «Արենի» երգչախումբը:

Ոգեկոչման արարողությունը կազմակերպել է «Վարդանանց ասպետներ և դուստրեր» հայկական կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախումբը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում