Գլենդեյլում 2015 թվականի ապրիլը հռչակվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ամիս»

2 րոպեի ընթերցում

Գլենդեյլում 2015 թվականի ապրիլը հռչակվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ամիս»

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի խորհուրդը հռչակագիր է ներկայացրել, որով առաջարկում է 2015 թվականի ապրիլը հայտարարել է «Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Masis Post-ը, քաղաքապետ Զարեհ Սինանյանը հռչակագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբին ներկայացրել է Քաղաքային խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Գլենդեյլի քաղաքի Խորհուրդը նաև միաձայն բանաձև է ընդունել, որը 2015 թվականի ապրիլը հայտարարել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ամիս»: Բանաձևով նաև նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի քաղաքը և դրա հաստատությունները` դպրոցներ, գրադարաններ և պետական թանգարաններ, պատշաճ կերպով ոգեկոչեն, իրազեկեն և ուսուցանեն ցեղասպանության մասին:

Սույն փաստաթղթով Գլենդեյլի քաղաքային խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Նախագահին աշխատանքներ տանել` անաչառ, կառուցողական, կայուն եւ ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, որոնք հիմնված կլինեն Թուրքիայի Հնարապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և դրա հետևանքների լիակատար ճանաչման վրա, ինչպես նաև մարդկության և հայ ժողովրդի դեմ իրագործված այս հանցագործության արդարացի, ազնիվ և լիակատար կերպով միջազգային դատապարտման ուղղությամբ:

Բանաձի օրինակները կուղարկվեն ԱՄՆ Նախագահին և փոխնախագահին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Սենատի մեծամասնությանը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին, Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում