«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին և Հայրենական պատերազմում հաղթանակի հոբելյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրիում ապրիլի 10-23-ը կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը, որը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, միայն մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը: Այս տարի իրադարձությանը կմասնակցի շուրջ 2700 մարդ` աշխարհի 33 երկրներից:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը կաջակցեն ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրու քաղաքապետարանը:

Մրցութային ծրագրի ունկնդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ը Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն):

Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերում: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված կլինեն արվեստի ճանաչված 70գործիչներ` աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին:Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտները Գյումրիում, Երեւանում եւ Ստեփանակերտում կանցկացնեն վարպետության դասեր եւ համերգներ: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կկատարվի առաջավոր փորձի փոխանակում, ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կկնքվեն երկկողմ պայմանագրեր:

Փառատոնին հրավիրված են շուրջ 20 կոնսերվատորիաների պատվիրակություններ՝ ռեկտորների ղեկավարությամբ, ինչպես նաեւ ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը ՝ ղեկավար Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվի նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 8-րդ գիտաժողովը, որին կմասնակցեն շուրջ ինը տասնյակ գիտնականներ` աշխարհի տարբեր երկրներից:

Մրցույթ-փառատոնի փակումը եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 23-ին:

Հայերեն Русский

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ