ԱՄՆ բուհը միացել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների լուսաբանմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը պատրաստել է հատուկ կայքէջ, որտեղ մեկտեղված են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում աշխարհի տարբեր կողմերում տեղի ունեցող միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստեղծված year100.org կայքը տեղեկատվությունը տրամադրում է երեք լեզվով` հայերեն, անգլերեն և թուրքերեն:

Կայքի ստեղծման մասին հեղինակները գրում են. «Ամբողջ աշխարհից գիտնականներ, արվեստագետներ, գրողներ, ակտիվիստներ հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Այս կայքէջը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի նախաձեռնությունն է. նպատակն է ներկայացնել աշխարհով մեկ տեղի ունեցող բազմազան միջոցառումները, գիտաժողովներն ու հրապարակումները»: Կայքում տարբեր կազմակերպություններ կամ հիմնարկներ, որոնք նախաձեռնում են իրականացնել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, կարող են հրապարակել այդ իրադարձությունների մասին տվյալները, որոնք անմիջապես կհայտնվեն year100.org-ում:

Կայքում տեղադրված հայտարարությունները դասակարգված են տարբեր կատեգորիաներով` աշխատաժողովներ, գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ, ընթերցումներ, թատրոններ, կլոր սեղան-քննարկումներ, կոնֆերանսներ, ցույցեր, ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություններ և այլն: Միջոցառումները հնարավոր է գտնել նաև ըստ երկրների, որոնց ցանկը ներկայացված է կայքէջում:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա