2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Տրանսմաշհոլդինգ» խոշոր մեքենաշինական ընկերության համասեփականատերեր Իսկանդեր Մահմուդովը եւ Անդրեյ Բոկարյովն զբաղեցրել են Forbes հանդեսի «Պետպատվերի թագավորները» վարկանիշի առաջին հորիզոնականը: Հրատարակության հետազոտության մեջ հաղորդվում Է, որ Արկադի Ռոտենբերգը փոխադրվել Է երկրորդ տեղ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Պետական կապալների խոշորագույն կատարողներ են դարձել «Տրանսմաշհոլդինգը», «Մետրովագոնմաշը»,Օկտյաբրսկի Էլեկտրավագոնանորոգման գործարանը եւ «Ռոսլոկոմոտիվը», որոնց համասեփականատերերն են Մահմուդովը եւ Բոկարյովը: Գործարարները, ելնելով այդ ձեռնարկություններում իրենց բաժնից, կարող են պետական կապալներից վաստակել 130,7 միլիարդ ռուբլի, հաշվարկել Է Forbes-ը:
«Ստրոյգազմոնտաժ» ընկերության համասեփականատեր Արկադի Ռոտենբերգը փոխադրվել Է վարկանիշի երկրորդ հորիզոնական՝ պետկապալների 102,7 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով:
Վարկանիշի երրորդ հորիզոնականում Է Իվան Շաբալովը՝ «Խողովակների նորաստեղծական տեխնոլոգիաներ» ընկերության սեփականատերը, ընկերություն, որը մասնագիտացած Է խողովակների եւ խողովակաշարերի համար դետալների մատակարարումների բնագավառում: Ընկերության, որը 100 տոկոսով պատկանում Է Շաբալովին, պետական կապալների գումարը կազմել Է 92,2 միլիարդ ռուբլի: Պատվիրատուն «Գազպրոմն» Է:
Վարկանիշի չորրորդ եւ հինգերորդ հորզոնականներում են ձեռնարկիչներ Վալերի Աբրամովը եւ Վիկտոր Պերեվալովը (ՎԱԴ շինարարական ընկերության սեփականատերերը)՝ պետական կապալների 79,8 միլիարդ ռուբլի գումարով եւ Գենադի Տիմչենկոն («Ստրոյտրանսգազ», ԻՖՍԿ ԱՌԿՍ եւ «Մոստ» ընկերությունների համասեփականատերը)՝ 56,8 միլիարդ ռուբլի: