Իրաքի Հայոց թեմի առաջնորդը Ցեղասպանության մասին նամակ է ուղղել արքայազն Չարլզին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը նամակ է ուղղել Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզին և Հարիին` կապված վերջիններիս կողմից ապրիլի 24-ին Գալիպոլի այցելելու մասին կայացրած որոշման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Արքեպիսկոպոսը, նամակում հայտնելով, որ ապրիլի 24-ին հայտարարված միջոցառումները Չանաքքալեն հիշատակելու համար չեն նախապատրաստված, նշել է. «Այս միջոցառումը վկայում է, թե ինչպես է խրախուսվում մի ժողովրդի հիշողության ոչնչացումը»: Չանաքքալեի միջոցառումներն ապրիլի 24-ին իրականացնելու փաստը մեկնաբանելով իբրև «դաժանության և ժխտողականության հաղթանակ»` Ասատուրյանը հիշեցրել է, որ դաշնակից երկրները, այդ թվում և Մեծ Բրիտանիան, 1915 թվականի դեպքերը որակել են որպես «մարդկության դեմ իրականացված հանցագործություն»:

Ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ անգամ Ուինսթոն Չերչիլն է 1915 թվականը ճանաչել որպես Ցեղասպանություն` Իրաքի Հայոց թեմի առաջնորդը գրել է. «Անգլիան խոսք էր տվել, որ Ցեղասպանության մեղավորները կպատժվեն, սակայն այժմ` 21-րդ դարում պարգևատրում է մի ազգի ոչնչացնողի»: Հիշեցնելով Հիտլերի խոսքերն այն մասին, թե «Ո՞վ է հիշում հայերի ոչնչացումը»` Ասատուրյանը եզրափակել է նամակը հետևյալով. «Ես ցանկանում եմ, որ արքայազն Չարլզը պատմությունն ու այս խոսքերը հիշի»:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա