Զավեն Բադոյանի գոլը շաբաթվա լավագույնն է աշխարհում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանի գոլը «Ալաշկերտ»-ի դարպասին ամերիկյան Bleacher Report-ի կողմից ճանաչվել է աշխարհում անցած շաբաթվա լավագույն գոլ:

Լավագույն տասնյակում ընդգրկվել էին նաև Բարտոլոմեյ Բաբարիսը, Սթիվ Քուքը, Ֆրանկո դի Սանտոն, Գարի Գարդները, Դուգլասը, Լուրի Մեդեյրոսը, Դավիդ Լուիսը, Ռոբի Քինը, Քրիստոֆեր Պետերսոնը: Բադոյանի միակ գնդակը Հայաստանի առաջնության 17-րդ տուրում հաղթանակ բերեց «Փյունիկ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի առաջնության 17-րդ տուրում «Փյունիկ»-«Ալաշկետ» հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով և մրցաշրջանի երկրորդ շրջանի առաջին խաղում հաղթանակ տոնեց «Փյունիկ»-ը:

Հայերեն English