Քաղաքականություն

Փարիզում Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց նվիրված հուշակոթող է բացվել

2 րոպեի ընթերցում

Փարիզում Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց նվիրված հուշակոթող է բացվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երևանյան պուրակը մարտի 8-ին համալրվել է հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոնև Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը:Միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Փարիզի, ինչպես նաև ողջ Ֆրանսիայի իշխանություններին` ծագումով հայ իրենց քաղաքացիների նախնիների հիշատակի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքի և մշտական ուշադրության համար։

Ելույթներին հաջորդել է հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայուհիների, նրանց, ովքեր անհետ կորան, ինչպես և նրանց, ովքեր փրկվեցին և փոխանցեցին հիշողությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում