Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/6. Տերյանից մինչև Մաքրասեր խոզուկի հեքիաթը

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/6. Տերյանից մինչև Մաքրասեր խոզուկի հեքիաթը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակներ

Գ. Էմին Տերյան , «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր»

Գ. Էմին Տերյանի ներկայացրած ժողովածուն ամփոփում է Վահան Տերյանի անտիպ և անհայտ նամակները, հոդվածները, գրախոսությունները: Գիրքը հրատարակել է «Տիգրան Մեծ»-ը:

Մանկական գրականություն

Մերի Ադա Շվարց, «Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը»

Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Ահա Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում