ԱՄՆ Կոստա Մեսայի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կկանգնեցվի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգիԿոստա Մեսաքաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու բակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան Daily Pilot կայքը, հուշարձանի կանգնեցման արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին: Այն սև գրանիտե պատվանդանի վրա կանգնեցված սպիտակ մարմարե սյուներից կազմված քանդակ է: Սյուները միմյանց միացված են խաչով: Հուշարձանի մոտ նախատեսվում է կառուցել նաև ցայտաղբյուր, անմար կրակի համար նախատեսված վայր և այգի:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական եկեղեցին հիմնել էր հիշատակի հանձնաժողով և մրցույթ հայտարարել հուշարձանի դիզայնի համար: Արդյունքում ընտրվել էր Բըրբենկի բնակիչ Հարութ Ջուլհայանի նախագիծը:

Քանդակի դիզայնի հեղինակը ծնվել է Սիրիայում և ԱՄՆ տեղափոխվել 10 տարի առաջ: Նա մասամբ ոգեշնչվել է ցեղասպանությունը վերապրած իր տատի ու պապի պատմությունից և փորձել է քանդակի միջոցով արտահայտել տրտմության և հույսի միաձուլումը:

«Շատրվանը, անմար կրակը և սև գրանիտը խորհրդանշում են մեր ողբերգական անցյալի հիշողությունը և 1.5 միլիոն հայերի կյանքն ու անմահությունը: Սպիտակ սյուները խորհրդանշում են մեր նոր սերունդը և լուսավոր ապագան, այն, որ մենք ապրում ենք այս անկախ երկրում և կարող ենք ազատ արտահայտել մեր հույզերը: Իսկ դրանք միացնող խաչը խորհրդանշում է մեր քրիստոնեական հավատքը և հավատամքը»,- ասել է նա:

Հուշարձանի կանգնեցման միջոցառումից հետ ոգեկոչման արարողություն տեղի կունենա, որին կմասնակցի Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը:

Հայերեն English

ԵՄ-ն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ է սահմանում

Սևան համայնքի վարչական բյուջեն սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 100,7 տոկոսով

ՀԷՑ-ի կենտրոնական պահեստը համալրվել է նոր էլեկտրատեխնիկական սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով

Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Ճապոնիան չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հարցում

Որպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ