Լիտվան պատրաստակամ է օժանդակել ԵՄ-ի հետ ՀՀ հետագա համագործակցության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, երկու երկրների մայրաքաղաքներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ, պարբերաբար կայանում են բարձր մակարդակի փոխայցելություններ: Նախագահի համոզմամբ, չնայած այս ամենին, տնտեսական ոլորտում հայ-լիտվական համագործակցության մեծ ներուժը դեռևս լիարժեքորեն օգտագործված չէ, ինչի համար անհրաժեշտ է զգալի աշխատանք իրականացնել իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցությունը և ողջունել նախարար Բեռնատոնիսի այցի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում է համամարդկային արժեքներին Լիտվայի խորհրդարանականների նվիրվածության մասին:

Արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը կարևորել է երևանյան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները, ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված զարգացնել երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանին Արևելյան գործընկերությունում, նախարարը շեշտել է, որ Լիտվան, որպես բարեկամ երկիր և գործընկեր, պատրաստակամ է օժանդակել Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը:

Հայերեն English Русский

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26