Դավութօղլուն ԱՄՆ-ի թուրքական կազմակերպություններին Ցեղասպանության ճանաչման դեմ համախմբվելու կոչ է արել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներին` ի թիվս այլ հարցերի խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա հարյուրերորդ տարելիցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքակա Haberler.com լրատվականը:
Դավութօղլուն կազմակերպությունների ղեկավարներինկոչ է արելմի կողմ թողնել ազգային հարցերի վերաբերյալ տարակարծությունները և համատեղ աշխատել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ: