Լեոնարդո Դի Կապրիոն ակտիվորեն աշխատում Է բնապահպանական կինոնախագծերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ դերաստան Լեոնարդո Դի Կապրիոյին պատկանող Appian Way պրոդյուսերական ընկերությունը Netflix դիստրիբյուտորական Էլեկտրոնային ցանցի հետ համաձայնության Է հասել բնապահպանական կինոնախագծերի վրա համատեղ աշխատելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հաղորդել Է Hollywood Reporter հանդեսը:

«Համաձայնությունը վերաբերում Է ոչ միայն վավերագրական ֆիլմերին եւ հեռուստատեսային վավերագրական սերիաներին,-նշում Է հանդեսը:-Դրա շրջանակներում Appian Way-ը իրավունք Է ստացել առաջինը դիտարկել բնապահպանական վավերագրական կինոյի ժանրում Netflix-ի նախագծերը:

Ներկայիս համաձայնությունը դարձել Է Virunga փաստագրական ֆիլմի վրա երկու ընկերությունների հաջող համատեղ աշխատանքի արդյունքը, որն այս տարի անվանակարգված Էր եւ պայքարում Էր «Օսկար»-ի համար: Այն նվիրված Է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարեւելյան շրջանում գտնվող Virunga ազգային բնայգուն:

«Netflix-ի հետ համագործակցությունը Դի Կապրիոյին հնարավորություն Է ընձեռում հաստատվելու որպես բնապահպանության խնդիրների վրա աշխատող պրոդյուսեր եւ ամրապնդել շրջակա միջավայրի պաշտպանի իր հեղինակությունը»,-նշում Է Hollywood Reporter-ը:

Netflix ընկերությունն աշխատում Է աշխարհի գրեթե 50 երկրներում եւ ունի 50 մլն օգտատերերից բաղկացած գլոբալ լսարան: Այն ապահովում Է մուլտիմեդիական հոսքի փոխանցումը գոյություն ունեցող գործնականում բոլոր հեռահաղորդակցական սարքավորումներին՝ սկսած թվային կցուրդներին միացված պլազմային հեռուստացույցներից ու վերջացրած շարժական սարքերով, սմարթֆոններով եւ պլանշետային համակարգիչներով:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լեոնարդո Դի Կապրիոն շարունակում Է նաեւ իր դերասանական կարիերան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, նա աշխատանքի Է ձեռնամուխ լինում Բիլլի Միլիգանի մասին պատմող ֆիլմում, մարդ, որը համաշխարհային հոգեբանության մեջ պաշտոնապես ճանաչված Է որպես անձի բազմակի երկատումից տառապող:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել