Մշակույթ

Հնդկաստանում արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրումը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում Ֆիլմերի սերտիֆիկացման կենտրոնական խորհուրդը (Central Board of Film Certification - ՖՍԿԽ) արգելել Է Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի Էկրանավորման ցուցադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին լրագրողներին հայտնել Է այդ կազմակերպության ղեկավար Շրավան Կումարը:

Առանց ՖՍԿԽ-ի թույլտվության Հնդկաստանի հեռուստա- եւ կինոԷկրաններին չի ցուցադրվում ոչ մի տեսաարտադրանք, ներառյալ երաժշտական, գովազդային հոլովակները, խաղարկային եւ վավերագրական ժապավենները: «Մենք թույլ չենք տա Հնդկաստանում ցուցադրել այդ Էրոտիկ ֆիլմը»,-նրա խոսքը մեջբերել Է «Ինդիան-Էքսպրես» թերթի Էլեկտրոնային տարբերակը:

ՖՍԿԽ-ն իր որոշման պատճառները չի բացատրել, սակայն այդ ժապավենը նկարահանած ամերիկյան կինոստուդիան պաշտոնապես իրավասու Է վիճարկել հանձնաժողովի որոշումը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Մոխրագույնի 50 երանգները» կինոնկարի ցուցադրությունը, որը բեմադրել Է Սեմ Թեյլոր-Ջոնսոնը, ավելի վաղ արդեն արգելվել Էր Մալայզիայում, Ինդոնեզիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Քենիայում, ինչպես նաեւ Հյուսիսային Օսիայում, Ինգուշիայում եւ Չեչնիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում