Շոու բիզնես

Երգիչ Գայ Սեբաստիանն առաջին անգամ Ավստրալիան կներկայացնի «Եվրատեսիլ»-ում

1 րոպեի ընթերցում

Երգիչ Գայ Սեբաստիանն առաջին անգամ Ավստրալիան կներկայացնի «Եվրատեսիլ»-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի հանրաճանաչ երգիչ Գայ Սեբաստիանը կուղեւորվի «Եվրատեսիլ» երգի մրցույթ, որտեղ առաջին անգամ ներկայացվելու Է Ավստրալիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չնայած այն բանին, որ մրցույթն ավանդաբար անցկացվում Է եվրոպական երկրների մասնակցությամբ, Ավստրալիան հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ»-ում մրցութային ծրագրին մասնակցելու իրավունք Է ստացել, ասված Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի հաղորդագրության մեջ:

33-ամյա երգիչ եւ կոմպոզիտոր Գայ Թեոդոր Սեբաստիանը հայտնի Է որպես «Դարձիր աստղ» մրցույթի ավստրալական տարբերակի առաջին թողարկման հաղթող: Մենակատարի իր երաժշտական կարիերայի ընթացքում 2003 թվականից ի վեր նա ձայնագրել Է յոթ ստուդիական ալբոմ:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը կկայանա մայիսին Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում