Իրավունք

Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն Է նշանակվել

2 րոպեի ընթերցում

Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն Է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի` Վալերի Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

«Փորձաքննությունն ստացիոնար անցկացվում Է Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում եւ պետք Է ավարտվի մոտավորապես երկու շաբաթ հետո»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ փորձագետները պետք Է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջությունը եւ իրենց ախտորոշումը տան: «Բոլոր խոսակցություններն այն մասին, թե Պերմյակովի մոտ արդեն հոգեկան շեղումներ են հայտնաբերվել, հիմնված են լուրերի վրա: Փորձաքննության արդյունքներ առայժմ չկան»,-նշել Է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցն ընդգծել Է, որ «հետաքննությունն անցկացվում Է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ»: Նա հերքել Է ԶԼՄ-ների այն ենթադրությունները, թե ռուսական կողմը չի ցանկանում օպերատիվորեն քննել «Պերմյակովի գործը» եւ այն հանձնել դատարան: «Հետաքննության ընթացքում ոչ մի քաշքշուկ չկա: Քննչական բոլոր գործողությունները ժամանակին են կատարվում»,-հավելել Է աղբյուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում