Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ են անցկացվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ժողովրդական ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ է գումարել: Նիստը նախաձեռնել են Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Մարիա Սաադեն և այլ պատգամավորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկցրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ նիստի մեկնարկը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ Լահամն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգևոր ներկայացուցիչ վարդապետ Գևորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական և գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին:

Մուհամմադ Ջիհադ ալ Լահամը ողջունել է դեսպան Փոլադյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Սիրիայի Ժողովրդական ժողովի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդել է Ժողովրդական ժողովի նիստը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նիստի ընթացքում դեսպանը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովին, որպես կարևոր հանգամանք ընդգծեց այն փաստը, որ Սիրիան, Ցեղասպանության օրերին դառնալով հանգրվան մազապուրծ հայերի համար, այսօր` 100 տարի անց, իրականացնում է նման միջոցառում երկրի օրենսդիր մարմնում:

Սիրիայի Ժողովրդական ժողովի հանձնաժողովների անդամների առջև Հայոց ցեղասպանության մասին պատմական համառոտ զեկույցով հանդես են եկել Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը: Լսումների ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայի Ժողովրդական ժողովի մի շարք անդամներ, ովքեր արտահայտել են իրենց համերաշխությունը հայ ժողովրդին` մեկ անգամ ևս ընդգծելով հայերի դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում:

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը