Կանադայում կանցկացվեն տասնյակ միջոցառումներ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

2 րոպեի ընթերցում

ՏՈՐՈՆՏՈ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում մեկ ամսվա ընթացքում ավելի քան 13 միջոցառում կանցկացվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հորիզոն» շաբաթաթերթը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախումբը ներկայացրել է միջոցառումների ցանկը: Մարտի18-21-ը Մոնրեալի, Տորոնտոյի եւ Ուինտզրիի համալսարաններում կկայանան խորհրդաժողովներ: Ապրիլի 2-ին Մոնրեալի Մեծ գրադարանում կկայանա քննարկում «Անի, հազար ու մեկ եկեղեցիների քաղաք, Մոնրեալ` հարյուր զանգակատուն» խորագրով: Մոնրելաի Սուրբ Ժան Բատիստ եկեղեցում ապրիլի 11–ին կկայանա «Պատարագ եւ Ռեքվիեմ-2015» համերգ:

Ինչպես ավստրալահայերը, այնպես էլ կանադահայերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների «Արյուն` հանուն հիշողության» միջոցառում են կազմակերպելու, որի շրջանակում երկու օր շարունակ Կանադայում տարբեր քաղաքների հայերը արյուն կհանձնեն: Տորոնտոյի Թագուհու այգում ապրիլի 19-ին կկայանա «Ընդդեմ ցեղասպանության» քայլարշավ, պաշտոնական հանդիսություն եւ էկումենիկ արարողություն: Վանկուվերում կանադահայերը կմասնակցեն «Արևի վազք» բարեգործական վազքարշավին: Ապրիլի 22-ին կկայանա Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբի համերգը «Արարատ, Հայաստանի երաժշտություն» խորագրով:

Մեկ ամսվա ընթացքում Օտտավայում նախատեսվում է անցկացնել երիտասարդական միջոցառուներ, իսկ ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաքում կանցկացվի ոգեկոչման հավաք եւ պահանջատիրական ցույց: Կանադայի խոշոր քաղաքներում մինչեւ մայիսի 3-ը ներառյալ կանցկացվեն «Ընդդեմ ցեղասպանության» խորագրով պահանջատիրական քայլերթեր եւ բողոքի ակցիաներ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա