Մշակույթ

Քշիշտոֆ Պենդերեցկու՝ ցեղասպանության տարելիցին նվիրված գործն առաջին անգամ կհնչի Քարնեգի հոլում

4 րոպեի ընթերցում

Քշիշտոֆ Պենդերեցկու՝ ցեղասպանության տարելիցին նվիրված գործն առաջին անգամ կհնչի Քարնեգի հոլում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քեզ համար, Հայաստան». հենց այս խորագիրն ունեցող և աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործության անունը կրող նախաձեռնության շրջանակներում համաշխարհային հռչակ վայելող անվանի արտիստներն աշխարհի տարբեր երկրների բեմերից կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին: Ութ համերգային երեկո ներառող համերգաշարը«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությունն է:

«Մենք շատ ջանք, եռանդ և միջոցներ ներդրեցինք, որ բազմաթիվ հայտնի մարդիկ գան Հայաստան և ելույթ ունենան այստեղ: Այսօր մենք ստանում ենք պատասխանը, երբ բոլորը միաբերան իրենց մտահղացումով ցանկություն են հայտնել համերգներ նվիրել ցեղասպանության տարելիցին և հարգանքի տուրք մատուցել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց«Երևանյան հեռանկարներ»փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:«Քեզ համար, Հայաստան» նախագծի շրջանակներում մի շարք անվանի արտիստներ հանդես կգանԻսրայելի, Տալինի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը և այլք:

«Ծրագրի շրջանակում մայիսի26-ին հեղինակավոր Քարնեգի հոլ (Carnegie Hall) համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը: Ի դեպ,Կիսինը Քարնեգի հոլի համերգի գաղափարի հեղինակն է: Նա ուզում էր աշխարհի ամենահայտնի դահլիճում 100-ամյակին նվիրված համերգ կազմակերպել և նվագել: Հայաստանի մեկ այլ բարեկամ՝ աշխարհահչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ցանկություն հայտնեց գրել ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործություն, և այդ երկու մեծանուն երաժիշտներն այդ օրը ներկայացնելու են իրենց հարգանքի տուրքը: Պենդերեցկու նորաստեղծ գործի պրեմիերան կկատարի«Հովեր»երգչախումբը»,-տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ համերգաշարը կամփոփվի Վիեննայում՝ հեղինակավոր ֆիլհարմոնիայի դահլիճում, որտեղ համերգ կազմակերպելն արդեն իսկ երազանք էր:

«Ծրագրին հայեր գրեթե չեն մասնակցում: Իմաստն այն է, որ օտարերկրյա երաժիշտներն են իրենց խոնարհում բերում ողբերգական իրադարձությանը: Այս տարիների մեր ձեռք բերած հեղինակությունն ու կապերն են մեզ թույլ տալիս նման բան կազմակերպել: Հեշտ բան չէ նման համերգասրահների հետ պայմանագրեր կնքել: Այդ երաժիշտների ամեն մի խոսքին հազարավոր մարդին են լսում, և նրանց կարծիքը շատ մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա»,-հավելեց փառատոնի տնօրենը:

«Քեզ համար, Հայաստան» նախաձեռնության մեկնարկը կտրվիմարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնենի ղեկավարությամբ կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով:

Ռոզա Գրիգորյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում