Քաղաքականություն

Շարմազանովն այս տարին համարում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլի սկիզբ

2 րոպեի ընթերցում

Շարմազանովն այս տարին համարում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլի սկիզբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2015թ.-ին չի ավարտում ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարը: 2015թ. ապրիլի 24-ից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք այստեղ պետք է հետևողական աշխատանք կատարենք: Եվ մեր սփյուռքահայ օջախները, և մեր պետական կառույցները, և մեր կուսակցական գործընկերները պետք է միասնական աշխատանք կատարեն այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ դա երկարատև պայքար է, որի հիմնական ուղղությունը հստակ մատնանշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում: «Մեր պայքարի, մեր ռազմավարության և մարտավարության հիմքը հստակ նախանշված է համահայկական հռչակագրում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն ակտիվորեն աշխատում են Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտմանը հասնելու ուղղությամբ՝ հիշեցնելով, որ ակնկալիքներ կան, որ այս տարի եվրոպական մի երկիր կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք: «Սակայն, շատ դեպքերում, քանի որ մեր կողմից տարվող աշխատանքները շատ կարևոր են, պետք չէ հրապարակել մեր կողմից արված քայլերը, քանի որ մեր դեմ գործում է 80 միլիոնանոց Թուրքիան: Եվ մենք կարևորում ենք ճիշտ, զուսպ և արդյունավետ աշխատանքը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում