Սանֆորդում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերապրածների պատմությունները

2 րոպեի ընթերցում

Սանֆորդում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերապրածների պատմությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Սանֆորդի հանրային քաղաքականության դպրոցում տեղի կունենա «Վերապրածների պատմությունները» խորագիրը կրող միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով dukechronicle.com-ը, մարտի 3-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպիչները նշել են, որ վերապրածների հուզիչ պատմությունները ներկայացնելով` հարգանքի տուրք կմատուցվի Ցեղասպանության զոհերի և վերապրածների հիշատակին: Նրանք նշել են, որ պետք է հիշել մարդկության վատագույն շրջանը, որպեսզի մարդկությունը ոգեշնչվի դրա լավագույնով: Կազմակերպիչներն ընդգծել են Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելով` հետագայում նման սարսափելի դեպքերը կանխելու անհրաժեշտությունը:

Միջոցառմանը խոսքով հանդես կգա Ցեղասպանության ականատես Երանուհի Ղազանչյան-Նաջարյանի թոռը` Ջեֆ Էսսենը: Երանուհին և նրա երկու քույրը իրենց ընտանիքի սակավաթիվ ներկայացուցիչներն են, ովքեր կարողացել են փրկվել Ցեղասպանությունից: Նրանց տատիկները ողջ-ողջ թաղվել էին, իսկ հայրը բանտարկվել, և իրենք հորը այլևս երբեք չեն տեսել: Աղջիկները մոր և եղբոր հետ հազարավոր հայերի կողքին հազարավոր մղոններ են անցել դեպի համակենտրոնացման ճամբարներ: Արտաքսման ժամանակ նրանց մորը թողել են սարերում մահանալու, իսկ եղբորը գլխատել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում