Մարինե Ալեսի երեկոյի հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրո հանգրվաններ…». խորագիրն էր կրում երգահան Մարինե Ալեսի նախաձեռնությամբ անցկացված բարեգործական համերգը, որի հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Երեկոն անցկացվեց մարտի 2-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Համերգին մասնակցեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար անձինք, դեսպաններ, մշակութասերներ: Համերգի նպատակն քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին աջակցություն տրամադրելն է: Համերգասրահի տարածքում տեղադրված էին նաև արկղիկներ, որտեղ հնարավոր էր նաև նվիրատվություն կատարել և օգնել երեխաներին:

Երգահան Մարինե Ալեսը նշեց, որ հայ ազգն իր գեներում պահպանել է գթասրտությունը և, անկախ ժամանակներից, հայը կարող է կիսվել իր ունեցածով:

«Նախորդ բարեգործական համերգին կային մարդիկ, ովքեր մեր արկղիկների մեջ գումարներ էինք դնում: Տոմսերի գներն այս անգամ մենք սահմանեցինք 6-25 հազար դրամ` այն մտադրությամբ, որ ովքեր ցանկանում են, մեր կողքին լինեն, մեզ հետ միասին լինեն նաև հիվանդ երեխաների կողքին: Երախտապարտ ենք բոլորին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարինե Ալեսը:

Երգահանը երեկոյի բոլոր մասնակիցներին կոչ էր արել ծաղիկների գումար չտալ: «Ես ծաղիկ շատ եմ սիրում, բայց այս դեպքում հասկանում եմ, որ այդ գումարը կարելի է բարեգործության տրամադրել»,- հավելեց նա: Չնայած դրան՝ համերգի ավարտին Ալեսին ողողեցին ծաղիկներով:

«Կադանս» անսամբլի կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը տեղեկացրեց, որ իրենք բազմից իրականացրել են բարեգործական ծրագրեր: «Նախորդ տարի ծագեց նման երեկո կազմակերպելու միտքը: Ամենակարևորը փոքրիկներին օգնելն է»,- նշեց Ջաղացպանյանը:

Երեկոյի ընթացքում «Կադանս» անսամբլի նվագակցությամբ հնչեցին Ալեսի հին ու նոր ստեղծագործությունները՝ նոր գործիքավորմամբ, կատարումներով հանդես եկան հայտնի կատարողներ: Համերգի վերջում փոքրիկ երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեց «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնը՝ «Հույսի նավակ» երգը:

«Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամը հիմնադրվել է 2009 թ.` Ռուսաստանի «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ: Նպատակն է օգնություն ցուցաբերել քաղցկեղով, հեմոտոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Հայերեն English Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր