Աշոտյանը Բրյուսելում կմասնակցի ԵԺԿ-ի համաժողովում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախագծի քննարկմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, Արմեն Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:
Կարդացեք հոդվածը` English