Վալերի Պերմյակովի գործով 50-ից ավելի անձինք պատասխանատվության կենթարկվեն (նոր խմբագրությամբ)

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած, Անդրբայկալյան շրջանի տարբեր ատյաններում աշխատող 52 անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին Անդրբայկալյան շրջանի ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը: «Պատասխանատվության են ենթարկվելու Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչած բոլոր անձիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է zabmedia.ru-ն ։

Նա նշեց, որ Չիտայի 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ երեք քրեական գործ է հարուցվել։ «Բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,- տեղեկացրեց Կիսելևը։

Վալերի Պերմյակովին բանակ էին զորակոչել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Չիտայում ծառայության ընթացքում նա մեկ ամսից ավելի բուժվել է տեղի ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում՟ վարքում լուրջ շեղումների պատճառով, սակայն ի վերջո պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը և ծառայության ուղարկվել արտասահման:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան