Հայոց ցեղասպանություն

Մարտին Նյու Յորքի մեծ էկրաններ կբարձրանա «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Մարտին Նյու Յորքի մեծ էկրաններ կբարձրանա «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող և կինոռեժիսոր Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» փաստավավերագրական ֆիլմը Նյու Յորքի մեծ էկրաններին կբարձրանա մարտի 21-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է Massis Post-ը:

Համանուն գրքի, ապա նաևˋ 25 րոպե տևողությամբ ֆիլմի միջոցով կինոռեժիսորը փորձել է պատմել Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում բնակվող հայկական ընտանիքների վրա դրա ունեցած ազդեցության մասին: «Այս պատմությունը կհուզի ոչ միայն երիտասարդ ընթերցողներին, այլև պատմության սիրահարներին, ովքեր ցանկանում են իմանալ Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Մուրադյանը:

«Մորս ձայնը» Մուրադյանի մայրիկիˋ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա փախած Ֆլորայի կյանքի պատմությունն է: Ընտանիքից փրկվել էին միայն Ֆլորան և նրա 16-ամյա քույրըˋ Վերգինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում