Հայերից բռնագրավված ունեցվածքով են նաև դրվել ներկայիս Թուրքիայի տնտեսության հիմքերը. ամերիկացի պրոֆեսոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆրեզնո վարչական շրջանի Satellite ուսանողական միությունում Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանկարևորության և արդիականության մասին դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, պրոֆեսոր Սերխիո Լա Պորտանˋ ամփոփելով հայագիտության դասընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Collegian կայքը, պրոֆեսորն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է Ցեղասպանություննը ազդել այսօրվա համաշխարհային քաղաքակրթության վրա: «100 տարի անց մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, այս ցեղասպանությունը, շարունակում է չճանաչված մնալ Թուրքիայի Հանրապետության կողմից: Դրա պատմական իրողությունը պարբերաբար կասկածի տակ է առնվումˋ այդ կերպ ոչ միայն վիրավորելով միլիոնավոր մարդկանց հիշատակը, այլև ուրացվում է պատմական արդարությունը և նրանց մարդկային արժանապատվությունը»,- նշել է դասախոսը:

Նա զուգահեռներ է տարել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև` ընդգծելով, որ հայերի զանգվածային բնաջնջման համար հատուկ կազմակերպություն է գործել, որը օրենքներ է մշակել և գործի դրել` լիազորելով հայերի տեղահանությունները և նրանց ունեցվածքի բռնագրավումը: Լա Պորտայի գնահատմամբˋ այս ամենի հիման վրա ստեղծվել է ժամանակակից Թուրքիայի տնտեսական հիմքերի մի մասը:

«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Կարևոր է հիշել, որ նրանք պարզապես չեն անհետացել, պարզապես չեն մահացել: Նրանք սպանվել են գործակալի կողմից, որը երիտթուրքական Օսմանյան Թուրքիայի ռեժիմն էր»,- նշել է նա:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա