Քըրքորյանը միշտ նպատակ ունեցել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու. Սասունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը նպատակադրված է եղել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, սակայն, նշեց, որ չգիտի, թե որքանո՞վ է ստույգ showbiz411.com կայքում այդ մասին հրապարակված տեղեկատվությունը: 97-ամյա հայ բարերար Քըրք Քըրքորյանն արդեն երկար տարիներ նպատակադրված է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: «Հայտնի է, որ Metro-Goldwyn-Mayer (MGM) ընկերությունը ցանկություն ուներ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, սակայն մինչ Քըրք Քըրքորյանի կողմից այդ ընկերությունը գնելը, MGM-ը ֆինանսական հնարավորություններ չուներ նկարահանելու այն: Ընկերությունը սպասում էր ֆինանսական վիճակի կայունացմանը, որից հետո միայն սկսեր նկարահանումները»,- ասաց Սասունյանը: Սակայն ֆիլմի սցենարը գնել էր մի գերմանացի ռեժիսոր, և երբ Քըրք Քըրքորյանը ձեռք բերեց MGM-ն, անմիջապես ցանկություն հայտնեց նկարահանելու ֆիլմը, սակայն այդ ժամանակ ֆիլմի սցենարի հետ կապված առաջացան իրավաբանական խնդիրներ:

Դրանից հետո Քըրքորյանը նպատակադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր ֆիլմի նկարահանմանն ու արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Սասունյանը դժվարացավ նշել, թե ներկայում ֆիլմի ուղղությամբ աշխատանքներն ինչ փուլում են և ովքեր են դրա հեղինակներն ու ֆիլմի դերասանները:

Սասունյանը նշեց, որ կփորձի այդ ուղղությամբ տեղեկատվություն ստանալ և այն ներկայացնել հանրությանը: showbiz411.com կայքը, հենվելով անանուն աղբյուրի վրա, հայտնել էր, թե Քըրք Քըրքորյանը նախատեսում է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածում նշվում էր, որ ֆիլմի նախագծին արդեն միացել են «Օսկար»-ի առաջադրված ռեժիսոր և սցենարիստ:

Հայերեն English Русский

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը