Հայոց ցեղասպանություն

Օբամային հրավիրել են մասնակցելու Վաշինգտոնում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Օբամային հրավիրել են մասնակցելու Վաշինգտոնում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հրավիրվել է մասնակցելու Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միջոցառումները նախատեսված են մայիսի 7-9-ը: Բոլոր հայ-ամերիկյան եկեղեցիները, հայրենակցական և բարեգործական, ինչպես նաև քաղաքական միությունները միավորվելու են և դառնալու մեկ հզոր ձայն` ուղղված ԱՄՆ ժողովրդին և աշխարհին:

Եկեղեցիների ազգային խորհուրդն ու ԱՄՆ Կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը պաշտոնապես հրավեր են ուղարկել նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին` մասնակցելու Վաշինգտոնի մայր տաճարում մատուցվելիք տիեզերական պատարագին: ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսվող արարողություններն անցկացվելու են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանու նորքո: Նախատեսված է, որ նրանք ևս ներկա են լինելու պատարագին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում