Երևանյան բեսթսելեր 3/1. «Արմենպրես»-ի հատուկ մրցանակակիր «Մանդիլիոն»-ը կրկին ամենապահանջվածներից է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է«Էդիթ պրինտ»-ի նոր հրատարակությունը`Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունը: «Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Երրորդ հորիզոնականում էլ մեկ այլ հրատարակչության լույս ընծայած կրկին Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունն է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Չորրորդհորիզոնականում էԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը հինգերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վեցերորդ հորիզոնականում է «Ո՞ւր է իմ պանիրը»գործը, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Նահապետիաշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է:

Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»ութերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

ՕրհանՓամուքի«ԻմանունըԿարմիրէ»վեպը հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էՋորջՕրուելի «1984»վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական,տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Փոքրիկ Իշխանը»

Էդիթ

Պրինտ

56
2 * Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» Անտարես 31
3 -1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 29
4 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 26
5 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 26
6 -5

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ

Պրինտ

25
7 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 16
8 -5 Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» Անտարես 16
9 -5

Օրհան Փամուք

«Իմ անունը Կարմիր է»

Անտարես 15
10 * Ջորջ Օրուել «1984» Անտարես 15
Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում