Իրավունք

Երեմ Սարգսյանը բողոքարկելու է ՀՀ քննչական կոմիտեի որոշումը

2 րոպեի ընթերցում

Երեմ Սարգսյանը բողոքարկելու է ՀՀ քննչական կոմիտեի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների իրավահաջորդներիշահերի պաշտպանԵրեմՍարգսյանը բողոքարկելու է նախորդ միջնորդությունը հետաձգելու որոշումը: «Ես բողոքարկելու եմ նախաքննական մարմնի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագով քրեական գործ հարուցելու նախորդ միջնորդությունը հետաձգելու որոշումը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Սարգսյանը հավելեց նաև, որ Ավետիսյանների սպանության դեպքի վայրի ուսումնասիրության հետ կապված նոր միջնորդություն է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե: «Դեպքի վայրի ուսումնասիրությունից հետո, ինձ մոտ որոշակի հարցեր են առաջացել և իմ նպատակն է, որ իրավապահ մարմինները դեպքի վայրում կատարեն համապատասխան գործողություններ`քրեական գործի համար էական նշանակություն ունեցող այդ հարցերը պարզելու համար»,-ընդգծեց Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ` Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը Պերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինիհատելու փորձ կատարելուհատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որին ի պատասխան նախաքննական մարմինը գրավոր պատասխանել էր, որ Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով սպանության գործի քննության շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, կկայացվի քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում