Քաղաքականություն

Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին ապրիլի 24-ին օգտագործել «ցեղասպանություն» բառը

1 րոպեի ընթերցում

Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին ապրիլի 24-ին օգտագործել «ցեղասպանություն» բառը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին «քաջություն» դրսևորել և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ կոնգրեսականն այս հայտարարություն արել է փետրվարի 25-ին` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում պետքարտուղար Քերիի ելույթի ժամանակ: «Սենատոր եղած տարիներին Դուք եղել եք Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից: Այժմ մենք պատրաստվում ենք ոգերկոչել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, և ես հույս ունեմ, որ Դուք կդրսևորեք քաջությունը, որով Դուք անձամբ հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք «ցեղասպանություն» բառը հարյուր տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցածը նկարագրելու համար»,- ասել է Շերմանը:

Ջոն Քերին առաջիկա շաբաթներին գրավոր կպատասխանի այս և կոնգրեսականների կողմից բարձրացված այլ հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում