Իրավունք

Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները կկարողանան մասնակցել փորձաքննություններին

2 րոպեի ընթերցում

Ավետիսյանների  գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները կկարողանան մասնակցել փորձաքննություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնից,ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել՝ մասնակցել նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել:

Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե կոնկրետ որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից և ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում