Հայոց ցեղասպանություն

Լոս Անջելեսի քաղաքապետարանը գումար կհատկացնի Ցեղասպանության տարելիցի միջոցառումների համար

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի քաղաքապետարանը գումար կհատկացնի Ցեղասպանության տարելիցի միջոցառումների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը փետրվարի 24-ին միաձայն հաստատել է որոշումը ապրիլին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ երկու կարևոր միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, քաղաքապետարանը տրամադրելու է որոշակի բյուջե նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար:

Որոշման նախագծի հեղինակներն են քաղաքապետական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Փոլ Քորեցը և Միչ Օֆարլը: Ծրագրերից մեկով նախատեսվում է ապրիլի 24-ին «Քայլարշավ հանուն արդարության» անվանմամբ քայլերթ իրականացնել դեպի թուրքական հյուպատոսարան: Մյուս նախագիծը ենթադրում է կազմակերպել ցուցահանդես «Ամերիկա, շնորհակալ ենք քեզ» խորագրով: Ցուցահանդեսը տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում