Հայոց ցեղասպանություն

Եգիպտոսի Հայ դատն առարկայական քայլերով սկսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ձեռնարկները

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի Հայ դատն առարկայական քայլերով սկսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ձեռնարկները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը պատրաստել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ` անգլերեն և արաբերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հիշում եմ և պահանջում» գլխագրով պաստառն ունի հետևյալ գրությունը` «Ես պայքարում եմ, ես հիշում եմ, ընդմիշտ կպահանջեմ: Ճանաչում, արդարադատություն, հատուցում: Եկեք վերհանենք ճշմարտությունը»:

Պաստառները բաց են տարածման համար:Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբն ազդարարում է, որ ծրագրված բազմաթիվ քայլերով կբարձրաձայնի այդ երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում