Երեմ Սարգսյանը կշարունակի Պերմյակովի` սահմանը հատելու դրվագով քրգործ հարուցելու քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակելու է Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագով քրեական գործ հարուցելուն ուղղված քայլերը: «Ես այնքան էլ գոհ չեմ նախաքննական մարմնի պատասխանից, քանի որ ի սկզբանե նշել էի, որ Ավետիսյանների սպանության գործի շրջանակներում Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով որոշակի գործողություններ հնարավոր է կատարել, սակայն վերը նշված քրեական գործով դրանք ինչ-որ տեղ երկրորդական են: Իսկ եթե հարուցվի քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով, ապա պետք է անպայման իրականացվեն սահմանը հատելու փորձի դրվագով անմիջական պարզման ենթակա համապատասխան գործողություններ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում`նշեց նա և հավելեց, որ ներկա պահին ինքը համապատախան գործողություններ է իրականացնում և հավանական է, որ երկու օրից նոր միջնորդություններ կներկայացնի ՀՀ քննչական կոմիտե:

Ավելի վաղ` Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը Պերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինիհատելու փորձ կատարելուհատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որին ի պատասխան նախաքննական մարմինը գրավոր պատասխանել էր, որ Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով սպանության գործի քննության շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, կկայացվի քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:

Հայերեն

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ