Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ կկայանան ԱՄՆ Օրինջ վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Օրինջ վարչական շրջանում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կկայանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ամեն տարի Օրինջ վարչական շրջանի հայ համայնքը որգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և տոնում մեր ժողովրդի փրկությունը: Այս տարի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի հանձնաժողովը Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո և տարբեր հայկական կազմակերպությունների աջակցությամբ հատուկ ոգեկոչման արարողությունների շարք է կազմակերպել, որը տեղի կունենա մարտի 8-ին: Նախ կկայանա Հայոց ցեղասպանության հայուրամյակին նվիրված նորակառույց հուշարձանի օծման և նվիրաբերման արարողությունը` Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի ձեռամբ: Իսկ ավելի ուշ` «Ռոբերտ Բ. Մուր» թատրոնում տեղի կունենա ոգեկոչման արարողություն:

Օրինջ վարչական շրջանի հայկական համայնքը բոլոր կազմակերպությունների, եկեղեցիների, հայկական դպրոցների և հայ համայնքի բարեկամների հետ կրկին կհավաքվի հարգելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով հանուն արդարության մղվող պայքարը շարունակելու իր հանձնառությունը:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում