Հայոց ցեղասպանություն

Կանադայում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան

1 րոպեի ընթերցում

Կանադայում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան

ՄՈՆՏՐԵԱԼ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի դաստիարակչական հանձնախումբը նախատեսել է ստեղծել Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան (online museum)՝ «Հարյուր վերապրած իր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար» կարգախոսով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հորիզոն»-ը, ծրագիրը Կանադայի հայ դպրոցներում սկսվել էր նախորդ տարվա օգոստոսին: Աշակերտական խումբը փնտրել է գրքեր, զարդեր, լուսանկարներ, բացիկներ, գորգեր ու կարպետներ, որոնք 1915թ. ցեղասպանությունը վերապրածները սերնդեսերունդ փոխանցելով` հասցրել են մեզ: Որպեսզի թանգարանի ցուցանմուշների թիվն աելանա, հանձնախումբը նախատեսել է օրեր, երբ հայ համայնքի ներկայացուցիչները կարող են այցելել Մոնրեալի Սուրբ Հակոբ վարժարան եւ թողնել իրենց իրերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում