Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին մասնակցել են Իրանում հավատարմագրված դեսպանները

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին մասնակցել են Իրանում հավատարմագրված դեսպանները

ԹԵՀՐԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որին հրավիրած էին՝ Իրանում հավատարմագրված օտարերկրյա բոլոր դեսպանները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ճապոնիայի եւ Հայաստանի դեսպանները:

Ուրուգվայի դեսպան Խուան Կառլոս Օխեդան իր խոսքում նշեց. «Ուրուգվայի ժողովուրդը համոզված է, որ Հայոց ցեղասպանության հիշատակմամբ եւ դատապարտմամբ կարելի է կանխել հետագա հնարավոր ցեղասպանությունները: Ցավոք, դեռ աշխարհը շարունակում է ականատեսը լինել մարդկության դեմ շարունակվող վայրագություններին: Ուրուգվայը համոզված է, որ երկխոսությունը եւ մարդկանց միջեւ շփումները կկանխեն կրոնական եւ մշակութային ազգամիջյան ընդհարումները»,- ասել է նա: Միջոցառմանը ցուցադրվել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում